|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունը:
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, շեշտել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների և սիրիական կառավարական բանակի միջև բախումները կանխելու անհրաժեշտությունը: Բացի այդ՝ պետությունների ղեկավարները վերահաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ապահովելու՝ իրենց հանձնառությունը:
Պուտինը և Էրդողանը անդրադարձել են նաև սիրիական խնդրի քաղաքական լուծման կարևորությանը և պայմանավորվել աջակցել հոկտեմբերի վերջին Ժնևում, ՄԱԿ-ի հովանու ներքո, Սահմանադրական հանձնաժողովի նիստի անցկացմանը:
Պուտինը հրավիրել է Էրդողանին առաջիկա օրերին աշխատանքային այց կատարել Ռուսաստան: Թուրքիայի նախագահն ընդունել է հրավերը: