Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որից հետո նախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր եւ ամերիկացի ժողովրդի աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` Փարիզի ահաբեկչություններից հետո: «Մենք ձեզ հետ ենք, մենք բոլորս ֆրանսիացիներ ենք»,- ասել է Օբաման: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԻՊ-ի դեմ պետք է միասնաբար պայքարել ու ոչնչացնել այն:
«Ֆրանսիային թիրախ դարձնելը նույնն է, ինչ թիրախ դարձնել աշխարհը»,- իր հերթին ասել է Ֆրանսուա Օլանդը:
Կողմերը հայտարարել են, որ ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիան ու ԱՄՆ-ը «լիակատար համերաշխություն են դրսևորում» :
Ի դեպ, 2 օրից Ֆրանսիայի նախագահը կհանդիպի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: