|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Պիեռ Անդրեին՝ ֆրանսիացի նոր համանախագահին, որն իր լիազորությունները կստանձնի առաջիկա ժամանակաշրջանում. հայտնում է АПА-ն: Նրանց հետ է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ հակամարտության կարգավորման և դրա հեռանկարների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջան էին այցելել նաև մայիսի 19-ին։ Սակայն այն ժամանակ, ինչպես հեգնանքով երեկ գրել էր ադրբեջանկան haqqin.az պարբերականը, ստիպված էին բավարարվել միայն ՊՆ ղեկավարի հետ հանդիպմամբ. Ալիևը և Մամեդյարովն արտերկրում էին: Ադրբեջանական կողմն այդ կերպ էր փորձել ցույց տալ իր դժգոհությունը համանախագահների գործունեությունից: