կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-20 12:25
Քաղաքական

Մեր պաշտոնական հայտարարությունը պետք է անենք մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը. Աղվան Վարդանյան

Մեր պաշտոնական հայտարարությունը պետք է անենք մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում, խոսելով ԵԽԽՎ հայաստանան պատվիրակության գործունեության մասին, նշեց, որ չի կարող մեր պատվիրակությանը մեղադրել չաշխատելու մեջ: «Ես չեմ կարող մեղադրել մեր հիմնավորումները, բացատրութունները չներկայացնելու մեջ: Բայց մենք ունենք խնդիր ոչ միայն խորհրդարանական պատվիրակության, այլև պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու»,- ասաց ՀՅԴ-ականը:

Նրա խոսքով`ակնհայտ է, որ գոնե քաղաքական հանձնաժողովում, ովքեր մասնակցել են քննարկմանն ու քվեարկությանը, փաստել են, որ բազմաթիվ ճշգրիտ փաստարկները և հիմնավորումները որևէ արդյունք չէին տալու. մարդիկ կողմնորոշված են, լոբբինգ են անում ակնհայտորեն:

«Այդ բրիտանացի անձը, որի պատգամավորության ժամկետը լրանում է, և սա նրա վերջին հնարավորությունն է, Թուրքիայի քաղաքացի է, նրա տիկինը թուրք է, Ադրբեջանում ունեն բիզնես և այլն: Ակնհայտորեն սա խայտառակ զեկույց էր այս հարցով ևս: Բայց ես կարծում եմ, որ մենք համատեղված աշխատելու շատ ավելի մեծ անհրաժեշտություն ունենք: Դա վերաբերում է մեր արտգործնախարարությանը, դեսպանատներին, մեր հայկական կազմակերպություններին: Քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցել է 40 պատգամավոր, երբ քաղաքական հանձնաժողովում ընդգրկված է 83 պատգամավոր: Արդյո՞ք մենք ամեն ինչ արել ենք, որ 83-ից ևս քսանն իրազեկված լինեն, տեղեկացված լինեն, լավ պատկերացնեն խնդրի բուն էությունը, և ամեն ինչ արած լինեինք, որ նրանք նույնպես ներկա լինեին այդ նիստին»,- մտահոգություն հայտնեց Վարդանյանը` հավելելով, որ բազմիցս ասել է, որ ԱԺ ղեկավարությունը խմբակցությունների հետ քննարկում պետք է անի`չսպասելով հունվարին կայանալիք լիագումար նիստին:

Նրա խոսքով`մեր պաշտոնական հայտարարությունը մենք պետք է անենք մինչև հունվարի նստաշրջանը, որպեսզի, ի վերջո, եվրոպական կառույցները հասկանան, որ գործ ունեն լուրջ պետության հետ: «Պարոն Ռուստամյանը հենց դահլիճում է հայտարարել, որ ինքը պատրաստ չէ աշխատել մեջլիսում: Նա պահանջել է վերադարձնել եվրոպական կառույց, եվրոպական արժեքների համակարգը»,- ասաց Վարդանյանը: