|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։ Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։ Թե ինչպես է դա հաջողվելու ՀՀ ԱԳՆ-ին, երբ հայկական կողմը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մոտ 10 օր առաջ լիակատար տապալում արձանագրեց, անհասկանալի է։ Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։