|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Հանքավանում երեկ սպանված երիտասարդներից երրորդը եղբայրներից մեկի` Վարդանի ընկերն էր:
Մեր տեղեկություններով` դեպքի օրը (երեկ) սպանված եղբայրների հորը` Ֆուզոյին պատկանող անտառային տարածքից ապօրինի ծառահատում է կատարվել, ինչի մասին իմանալով` եղբայրները վիճաբանել են անտառապահի հետ: Այնուհետև կազմակերպվել է նրանց սպանությունը: Մեր տեղեկություններով` եղբայրները Հանքավանի Տաք ջուր կոչվող վայր ուղևորվելիս են եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա: Այդ պահին նրանց հետևից այլ մեքենա է ընթացել: Հենց այդ` հետևից ընթացող մեքենայի վարորդն էլ փորձել է առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը ԲՀԿ-ական նախկին պատգամավորի ազգական է: