կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-28 00:15
Հասարակություն

Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից

Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին. մեկ ամսում արդեն երկրորդ հատկացումն է Կառավարության պահուստային ֆոնդից

Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։

Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող նախագծով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Ազ­գային անվտան­գո­ւ­թ­յան ծառայությանը հատկացվել է  2,963,145.0 հազար դրամ՝ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի իրականացման նպատակով:

Կառավարության ընդունած որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։

Նշենք, որ մայիս ամսվա ընթացքում սա Կառավարությանը կողմից ԱԱԾ-ին  արդեն երկրորդ ֆինանսական հատկացումն է։

Մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ին հատկացվել էր 333 միլիոն դրամ՝ պետության ներքին և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու և ԱԱԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար։

Թե ինչո՞ւ է 333 միլիոն դրամի հատկացման անհրաժեշտություն առաջացել, երբ ԱԱԾ-ին իր բնականոն գործունեությունն ապահովելու համար արդեն իսկ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 հազար դրամ, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2022 թվականի բյուջեով ամենաշատ աճ արձանագրած պետական կառույցն է, եթե Պաշտպանության նախարարության բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 10.8 տոկոսով, ապա ԱԱԾ-ի բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 22.85 տոկոսով՝  կազմելով 42 միլիարդ 669 միլիոն դրամ։

Աղբյուրը՝  168.am