Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ, որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50` առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ բանակցությունների և մայիս- նոյեմբեր ամիսներին դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է` դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոսի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոսի գները բարձրացել են մինչև 3 տոկոս:
Նախարարի տեղեկացմամբ` նոյեմբերին ևս իրականացվել է նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ, հոկտեմբերի համեմատությամբ, աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերի առաջին շաբաթվա դրությամբ մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման, որոնց մանրածախ գները կրկին նվազել են:
Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն, որպեսզի քաղաքացիները ապահովվեն որակյալ, անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղերով: