|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Անապահով ընտանիքները մշտապես գտնվում են Արագածոտնի մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում նմանատիպ ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, կատարվում են տնային այցելություններ եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերվում:
Հերթական օգնությունը հատկացվեց այդպիսի ընտանիքներից մեկին՝ Աշտարակ քաղաքի Շահազիզի 34 ա հասցեում բնակվող Հարությունյանների ընտանիքին: 7 անդամից բաղկացած ընտանիքը, որտեղ 4 անչափահաս երեխա է մեծանում, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում: Մշտապես գտնվելով ուշադրության կենտրոնում, ընտանիքը պարբերաբար օգտվել է սոցիալական բարեգործական ծրագրերից: Մարզպետի հանձնարարությամբ այս անգամ նրանց տրամադրվեց սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներ: