|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած վարկային համաձայնագիրը, որը նախատեսում է մաքսային մարմինների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերում՝ մաքսային մարմինների աշխատանքի բարելավման ու անհրաժեշտ վերահսկողության նպատակով:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց՝ նախ ասելով, որ բոլոր վարկերն էլ վերցվում են բարի նպատակներով, բայց արդյունքում ավելացում է մեր երկրի պետական պարտքը, որն արդեն հատում է 5 միլիարդի շեմը: Պատգամավորը հարցրեց, թե արդյո՞ք վտանգավոր չի դառնում նոր վարկեր վերցնելը:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ, պետական պարտքի կառավարման տեսանկյունից, ներկայումս կառավարության գործողություններն ավելի սահմանափակ են, բայց կարևոր է, թե հիշյալ վարկային ծրագրով ինչ է ակնկալվում՝ 10 անգամ կկրճատվեն այլընտրանքային ծախսերը, ինչն էլ, իր հերթին, բարենպաստ կազդի տնտեսության վրա:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, թե ՀՀ կառավարությունը երբեք հակապետական նպատակներով վարկ չի վերցնում: Իսկ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը նշեց, որ ինչպես ընտանիքում է կինը մտահոգվում, երբ ընտանիքի պարտքերը շատանում են, այնպես էլ խորհրդարանում են իրենք մտահոգ այդ հարցով: