Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատիրոջից և նրա ծրագրերից տեղյակ չէ: Ավելին՝ նա ասել էր, թե այդ ամենի մասին գիտի այնքան, որքան կառավարության որոշման մեջ է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ նորմալ չէ, որ քաղաքաշինության նախարարությունը տեղյակ չէ ոչ մի բանից: «Ի՞նչ է, նա նիստին չի՞ մասնակցել: Կարծում եմ` պետք է տեղյակ լիներ: Եթե համարել են ոչ քաղաքաշինական միջոցառում, ուղղակի՝ գույքի առք ու վաճառք, այդ դեպքում միայն կարող է տեղյակ չլինել»,- ասաց նա:
Հարցին, թե նորմա՞լ է այս վերաբերմունքը, որ մինչև հիմա հայտնի չէ, թե ով է սեփականատերը, Քալաշյանը պատասխանեց՝ ոչ, քանի որ առանց այդ էլ արդեն խախտել են օրենքը: «Վաճառքն իրականացնելու համար նախ պետք է մրցույթ հայտարարեին, մարդիկ մասնակցեին. կարող է՝ մեկն ավելի շատ գումար էր տալիս, մեկն ավելի լավ առաջարկություն էր անում: Իսկ սա տուրուդմբոց է: Սեփականատերը հայտնի չէ՝ մի պատահական մարդ, հասցե են տվել, ու վերջ` էս է, ինչ ուզում եք` արեք»,- ասաց ճարտարապետը: