Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ նախաքննական մարմնի միջնորդությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Yerkir.am-ի տեղեկություններով` Մ. Պողոսյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում: Խոսքը վերաբերում է խոշոր չափերի կաշառք ստանալու փաստին:
Մեր տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:
Yerkir.am-ը Մ. Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ ճշտելու` արդյո՞ք այս գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք կան, և սպասում է պատասխանի:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ վերջին շրջանում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի և Մանուկ Պողոսյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և չի բացառվում, որ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը հենց դրա հետևանքն է:
Yerkir.am-ը կհետևի հիշյալ գործի ընթացքին և սպասվող զարգացումների մասին կտեղեկացնի առաջիկայում: