Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտված խարդախության փորձի վերաբերյալ գործը:
Ամբաստանյալի աթոռին է Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ դիսպետչեր Արթուր Աճեմյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Ա. Աճեմյանը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նշված ԲՈՒՀ-ի ուսանող Կարեն Սարգսյանին ներկայացրել է, որ պայմանավորվածություն ձեռք կբերի, այսինքն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կնպաստի, որ քննություն ընդունող դասախոսները Կարեն Սարգսյանի քննությունները դրական կգնահատեն, նրանից ստացել է 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն չի հասցրել հափշտակել գումարը, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ա. Աճեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5–րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում չի ընդունել առաջադրված մեղադրանքը, սակայն այսօր դատարանում նա հայտնեց, որ ընդունում է մեղքը ու միջնորդեց արագացված դատական կարգ կիրառել: Նախաքննության ընթացքում մեղադրող դատախազը դեմ էր եղել, որպեսզի արագացված դատաքննություն կիրառվի, սակայն դատարանում հայտնեց, որ դեմ չէ: Դեմ չէր նաև տուժողը: Լսելով կողմերի կարծիքները` նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ամբաստանյալի և նրա պաշտպանի միջնորդություններն ու արագացված դատական կարգ կիրառեց:
Նման կարգի դեպքում չեն լսում վկաներին, հաշվի են առնվում ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները և այլն: Բացի այդ` ամբաստանյալը կարող է բողոքարկել վճիռը միայն պատժի մասով: