|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իզմիր նահանգի Քեմալփաշա քաղաքի քաղաքապետ, իշխող ԱԶԿ-ի անդամ Արիֆ Ուղուրլուն մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Ռըդվան Քարաքայալըին: ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրության արդյունքները, սակայն ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Դեռևս քաղաքապետի լիազորության ժամկետում գտնվող Ուղուրլուն, վրեժ լուծելով իր աշխատակիցներից, հեռացրել է 375 աշխատակցից 300-ին. տեղեկացնում է evrensel.net կայքը:
Քաղաքապետարանը հրաժարվել է որևէ բացատրություն տալուց:
ԱԶԿ-ն Իզմիր նահանգի 5 շրջաններում, այդ թվում` Քեմալփաշայում պարտվել էր իր գլխավոր մրցակցին` ՀԺԿ-ին: