Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամները որոշել են չեղարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում կայանալիք իրենց բոլոր հանրահավաքները:
Ըստ Demokrathaber-ի՝ Hurriyet-ի հետ զրույցում կուսակցության առաջնորդի խորհրդական Էրդողան Թոփրաքը հայտնել է, որ իրենք փոխել են իրենց հայեցակարգը և այսուհետ հանրահավաքների փոխարեն կայցելեն մարդկանց ու կլսեն նրանց մտահոգությունները:
«Այս ցավոտ օրերին հանրահավաքների ժամանակ ի՞նչի մասին պետք է խոսենք: Բացի այդ` անվտանգության խնդիր կա: Կառավարությունը չի ապահովում հասարակության անվտանգությունը: Թուրքիան ղեկավարվում է շատ վատ, ավելի ճիշտ՝ դարձել է չկառավարվող երկիր»,- ասել է Թոփրաքը:
Հիշեցնենք, որ նման որոշում էր ընդունել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: