Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը Տիգրան Կարապետիչի հանրահավաքներին գնում է, որովհետեւ դժգոհ է իրավիճակից. այսօր լրագրողներին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ի պատասխան հարցին, թե դա չի՞ խոսում, արդյոք, ՀՅԴ-ի պասիվության մասին:
«Ձեզ թվում է` աշխատա՞նք չէ` բոլորին համոզել, բացատրել ընտրական իրավունքի կարեւորությունը: Մեծ հանրահավաքներ ինչքա՞ն եք տեսել, ժողովուրդ` տասնյակ հազարներով: Իսկ եթե գաղափարը չի մնում, այդ մեծ հանրահավաքները հրավառության նման կբոցավառվեն ու կանցնեն: Ես էլ կարող եմ գալ, ժողովրդի առաջ կանգնել, իրան գովել, իրա բոյին ու բուսաթին մեռնել, թողնել-գնալ, հետո՞»,- ասել է դաշնակցական գործիչը:
Դաշնակցությունն առաջարկում է, որ ժողովուրդը նախ տեր կանգնի իր ընտրական իրավունքին` դրանով տեր կանգնելով իր ընտրած իշխանություններին: