կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 17:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության հանրահավաքները որեւէ կերպ չեն խանգարում գերիների վերադարձին․ Վանեցյան

Վազգեն Մանուկյանը արդեն դատարանի ճանապարհին է պլան Բ-ի մասին խոսելու համար, եկեք ես այս պահին զերծ մնամ, որովհետև, ի վերջո, ընդդիմությանը կգլխատեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Ես կարծում եմ, պլան Ա-ն դեռևս նորմալ աշխատում է և, ես հույս ունեմ, որ պլան Բ-ի իրագործման կարիք չի լինի»,-պարզաբանեց նա։

Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը բացառապես ունի իր օրակարգը, և ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խանգարում գերիների վերադարձի և անվտանգության որևէ խնդիր լուծելու գործընթացին։

Խոսելով ՀՀ նախագահի կողմից ՍԴ դիմելու մասին՝ Արթուր Վանեցյանը հույս հայտնեց, որ նախագահը կիրականացնի իր խոստումը և անպայմանորեն կդիմի ՍԴ։

«Ուղղակի տրամաբանական չի լինի՝ առաջին անգամ հետ վերադարձնել վարչապետին Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը՝ այն համարելով հակասահմանադրական, հետո չդիմել»,-պարզաբանեց նա։

Եթե չդիմի՝ կհասկանան ինչ են անում և իրենց գործողությունները կիրականացնեն։

«Եթե Փաշինյանը չի համաձայնում հրաժարական տալ, ոչ մի խմբակցություն՝ իրենց պատգամավորների թվով, չի կարող ընտրել նոր վարչապետ։ Եթե Փաշինյանը նախապայման դնի, որ խորհրդարանական ընդդիմությունը թող ստորագրի, որ թեկնածու չի առաջադրի, երևի ինչ-որ մտավախություն ունի, բայց եկեք չփորձենք մեկնաբանել Փաշինյանի գործողությունները»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա համոզմամբ, արդեն քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից, և այդտեղից են որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը։

Մանրամասն՝ տեսանյութում․