կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 17:49
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձախողված պետությունից գնում ենք չկառավարվող տարածք, որտեղ Թուրքիան իրականացնում է երազանքը․ Ռ․ Մելքոնյան

Այս իշխանությունների պարագայում խոսել Հայաստանի արժանապատվության, ինքնիշխանության վերականգնման եւ կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի վերականգնման մասին՝ անտեղի է, որովհետեւ անցնող 3 տարիներին այս իշխանություններին հաջողվեց մսխել այն ամբողջ կապիտալը, որը մեր պետականությունը ձեւավորել էր անցնող տասնամյակների ընթացքում․ «Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսի ընթացքում, ըստ Yerkir.am-ի, ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ձախողված պետությունից հաստատուն քայլերով գնում ենք դեպի չկառավարվող տարածք, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, համապատասխանում է այդ բնութագրմանը։

«Թուրքիան ձգտում է գերտերության, նա ուզում է ռազմական բազաների տարածում եւ ներկայություն տարբեր երկրներում ու տարբեր կոնֆլիկտներում մասնակցություն որոշողի կամ դատավորի կարգավիճակով։ Թուրքիան հասել է մի կարգավիճակի, որ կարող է կյանքի կոչել իր 100-ամյա իղձը՝ Զանգեզուրի միջանցքը, որը այն փոքր երակն է, որը կապելու է «Մեկ ազգ, վեց պետությանը»՝ թյուրքալեզու երկրներին, որն անցնում է Սյունիքով»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում