|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 8-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ նորակառույց կամրջի մոտակայքում, քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն ափից մոտ 50 մ հեռավորությունից դուրս են բերել Շ. Հ.-ին և Հ. Ս.-ին իրենց նավակներով։
***
Մայիսի 8-ին, ժամը 12։06-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակզու հարավային ափից մոտ 400 մետր հեռավորության վրա (դեպի Սևանա լիճ) առկա է քամու հետևանքով չկառավարվող առագաստանավ (ուղևորով)։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Ս. Ռ.-ին և Ա. Չ.-ին նավակով դուրս են բերել ափ: