| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների մասին մտածելիս իրեն հուզում է «ինչո՞ւ» հարցը: «Ես գիտնական եմ: Բայց գիտնական պետք չէ լինել` հասկանալու համար, որ ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ»,- նշել էր Զուրաբյանը և հավելել որ, իր կարծիքով, չի կարելի փոխել երկրի կառավարման համակարգը, որովհետև դա արտակարգ բան է:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որը ինքը միշտ էլ մտածել է, որ Լևոն Զուրաբյանը իսկապես յուրահատուկ տաղանդ ունեցող գիտնական է: «Ես միշտ էլ այդպես եմ մտածել, բայց չեմ մտածել, թե որ ոլորտի գիտնական է: Ամենայն անկեղծությամբ` ես շատ հարգում եմ պարոն Զուրաբյանին, բայց ո՞ր ոլորտի գիտնական է նա, չեմ կարող ասել»,- ասաց նա և հավելեց`լավ կլիներ, որ նման մեծ գիտնականները նաև բովանդակային առաջարկներ ներկայացնեին, որը, վստահաբար, սահմանադրական բարեփոխումների նախագիծն ավելի լավ դիրքերում կպահեր:
Անդրադառնալով Զուրաբյանի այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, և դա արտակարգ մի բան է այս պայմաններում, Սահակյանը նշեց. «Մի գիտնական որոշում է, որ անհրաժեշտ չէին սահմանադրական բարեփոխումները, մյուս գիտնականները որոշում են, որ անհրաժեշտ է: Հիմա մենք ի՞նչ անենք»: