|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ՝ դեկտեմբերի 23-ի առավոտյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 24-ամյա երիտասարդ է մահացել: Դեկտեմբերի 22-ին 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը և 31-ամյա Ահարոն Ասիրյանը դանակահարված տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ:
Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրենի տեղակալ Միքայել Մանուկյանը տեղեկացրեց, որ երիտասարդներին հիվանդանոց են տեղափոխել ոչ շտապօգնության մեքենայով: «Մհեր Հովհաննիսյանին մեզ մոտ են բերել արդեն սրտի կանգով, սակայն վերակենդանացման բաժանմունքում երկար պայքարել ենք, սիրտը սկսեց աշխատել, բայց նրա մոտ առկա էր արդեն ուղեղի ախտահարում»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ եթե Մհեր Հովհաննիսյանին հիվանդանոց տեղափոխեին ժամանակին, հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը: «Ազդրային զարկերակի վնասում էր, եթե շուտ տեղափոխեին, նման վերջաբան չէր լինի: Շատ ցավալի է, որ այդպես է եղել»,- ասաց նա:
Իսկ մյուս երիտասարդի՝ 31-ամյա Ահարոն Ասիրյանի առողջական վիճակը, ըստ մեր զրուցակցի, այժմ լավ է, նա հիվանդասենյակում է: