|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«ԲՀԿ-ից հեռացած և հիմա իշխող ՀՀԿ– ում տեղավորվել փորձող պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ։ Հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու ապագան խիստ մշուշոտ է։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նախկին ԲՀԿ-ականներից միայն Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին են խոստացել ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկել և այդպես պատգամավոր դարձնել։ Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական մյուս պատգամավորներին՝ Մուշեղ Պետոյանին, Վահան Բաբայանին, Արագած Ախոյանին, Դավիթ Քոչարյանին, Ռուստամ Գասպարյանին, Տիգրան Ներսիսյանին եթե անգամ ընդգրկեն ՀՀԿ վարկանիշային ցուցակներում, ապա վերապահված է լինելու միայն կուսակցության համար ձայներ հավաքող «չարքաշ բանվորի» դերը։ Մեր տեղեկություններով, դեռևս հարցականի տակ է անգամ նրանց վարկանիշային ցուցակներում ընդգրկելու հավանականությունը իսկ 2017-ի խորհրդարանում մանդատ ունենալու միտքն այդ պատգամավորներին խորհուրդ են տվել մոռանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։