կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 16:07
Քաղաքական

Տաշի-տուշին պատմական հենքից ու մշակույթից դուրս արժևորում է. Գալուստ Սահակյան

Տաշի-տուշին պատմական հենքից ու մշակույթից դուրս արժևորում է. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեցին հասարակության մեջ աղմուկ հանած խնդրի մասին, այն է` Երևանի օրվա տոնակատարության ծախսի մի մասը հարկավոր է ուղղել սահմանամերձ համայնքներին:

ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա անհեթեթ մոտեցում է: Նախ` սահմանամերձ համայնքների համար ամեն ինչ արվում է: Ինչքան անհրաժեշտ է սահմանամերձ համայնքներին օգնելը, մեր դիրքերը, մթնոլորտ-պետությունը ներկայանալի դարձնելու համար` իր ողջ պատմական անցյալով, էնքան ավելի բնական եմ համարում Էրեբունի-Երևան տոնակատարությունը: Մենք հզոր ենք մեր մշակույթով, պատմությամբ, և տարին մեկ անգամ պետք է մեր մայրաքաղաքը ճանաչելի դարձնենք միջազգային հանրությանը: Այսօր դպրոցական երեխան արդեն գիտի, որ մենք հնագույն ժողովուրդ ենք, որովհետև այդ ամյակների ամեն տարվա զորությամբ, առանց պատմական խորացումների, մեր ազգի ծնված երեխան պետք է իմանա, հասկանա, թե ինքը որտեղից է սերում, որ հետագայում հասկանալի դարձնի, թե ուր է գնալու»:

Լրագրողների հարցին, թե տաշի-տուշիներո՞վ պետք է ներկայանալի դառնա հայ ազգը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե տաշի-տուշիների մասին է խոսքը, ապա դա վարկաբեկող, պատմական հենքից ու մշակույթից դուրս արժևորում է: Դա տաշի-տուշի չէ: Դա մեր մշակույթն է ու անցած ճանապարհը»:

«Արդյո՞ք մեր մշակույթն այն է, որ Արմենչիկը ստանում է վաստակավոր արտիստի կոչում» հարցին ԱԺ նախագահը չպատասխանեց և հեռացավ: