|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 15-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Մինչ ջրափրկարարների վայր հասնելը, քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին:
Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը: