Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու միջադեպին: Նա նախ նշեց, որ ՄԻՊ-ը դատապարտում է ցանկացած բռնություն, հատկապես` եթե դա քաղաքական գործունեության պատճառով է:
Կարեն Անդրեասյանը հավելեց, որ ծեծից ժամեր անց ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են տուժածին և փորձել ճշտել` ինքը դժգոհություն ունի՞ իրավապահ մարմիններից: «Ցավոք, ծեծը շատ է դարձել մեր հարաբերությունների կարգավորման ձև` լինի պարտք-պահանջի վերադարձի պատճառով, թե` իրար հետ քաղաքական հարցեր ճշտելու: Ցավն այն է, որ ամեն անգամ, երբ ծեծ է լինում, մենք լսում ենք ինչ-որ հայտնի մարդու անուն, դրա հետ կապված շահարկում կամ մեղադրանք: Բայց այդ անունների ֆոնին նորաոճ է դառնում, երբ անմիջապես հերոսանալու համար տալիս են որևէ հայտնի մարդու անուն: Սա այդ դեպքն է, թե` ոչ, կպարզի նախաքննությունը: Մի օր մամուլում կարդում ենք, որ այդ մարդու ծեծը կապված է քաղաքական խնդիրների հետ, անմիջապես հետո լսում ենք, որ դա կապված է անձնական հարաբերությունների հետ: Եվ հասարակությանը պարբերաբար ցնցման մեջ պահել ամեն անհատական դեպքով, կարծում եմ, վտանգավոր է, որովհետև եթե մի օր իսկապես լինի քաղաքական դրդապատճառներով ծեծի ենթարկելու դեպք, վախենամ, որ շատերը կսկսեն չհավատալ»,- ասաց ՄԻՊ-ը:
Կարեն Անդրեասյանը օրինակ բերեց Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքը, երբ նա մեղադրում էր Մհեր Սեդրակյանին, թե իբր նրա կողմնակիցներն են իրեն ծեծի ենթարկել, բայց վերջում պարզվեց, որ նման բա չկա, և որ ծեծը եղել է հենց իր ընտանիքի անդամների միջև: Հետո` Վահան Մարտիրոսյանի բանսարկությունները լսեցին արդեն Բաքվից: