|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր դատական նիստ` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Նշենք, որ նախորդ նիստին վերջինիս պաշտպան Արա Զաքարյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ այսօրվա նիստը տեղի է ունենալու 14:00-ին, սակայն, ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, նիստի ժամի վերաբերյալ թյուրիմացություն է տեղի ունեցել. նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին:
Այս պահին ազատամարտիկի կողմնակիցները հավաքվել են Վերաքննիչ դատարանի շենքի առջև և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նրա կալանավորման վերաբերյալ : Նրանք կրում են «Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք», «Պահանջում ենք ազատել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին» գրառումներով պաստառներ: Լրագրողների հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը սոցիալական պայքար էր մղում և դարձավ սոցիալական բանտարկյալ: Նրա խոսքով` իրենք բոլորն էլ այս երկրում սոցիալական բանտարկյալներ են: