|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Հակառակորդի գնդակից Բերդավանի 2 բնակիչ է զոհվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել:
«Հիմա էլ իրավիճակը խաղաղ է, մենք էլ մեր կրած նյութական վնասներն ենք հաշվում: Գյուղում արկեր են պայթել, երեկ կրակում էին տների ուղղությամբ: Մեր մշակույթի տան, որը միջազգային կազմակերպության օժանդակությամբ էր վերանորոգվել, ապակիներից բան չի մնացել, ամբողջությամբ փշրվել են»,- ասաց գյուղապետը: