|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազատամարտիկ Ժորա Ֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու մասին: Նա նախ նշեց, որ անձամբ Սմբատի հետ ընկերություն չի արել, որ պատերազմի տարիներին Սմբատը համարվում էր Հայաստանի զինված ուժերի ղեկավարի ամենահավանական թեկնածուն: Նա ՀՀՇ-ից էր, համակարգում էր զինված ուժերը, և բոլորը նրան գիտեին որպես «Կոմսոմոլի Սմբո»: Հետո ինչ-ինչ պատճառներով նրա թեկնածությունը չեղյալ համարվեց, և Վազգեն Սարգսյանը դարձավ զինված ուժերի ղեկավար:
«Սմբատ Հակոբյանը բերդ էր նստել, նրան փորձեցին մեղադրել բռնաբարության մեջ և հեռացրեցին զինված ուժերի համակարգից: Մենք այն ժամանակ չէինք հավատում, որ Սմբատը կարող է նման գործով մեղադրվել»,- ասաց Ժորա Ֆարյանը:
Դիտարկմանը, որ Սմբատ Հակոբյանը պնդում է, որ իրեն ծեծել են քաղաքական հայացքների համար, Ժորա Ֆարյանը պատասխանեց, որ անհավանական է համարում այդ վարկածը, քանի որ հիմա Սմբատ Հակոբյանը լուրջ քաղաքական դեր ու կշիռ չունի, որ դրա համար նրան ծեծեն: Նրա խոսքով` ծեծի պատճառները կարող են շատ տարբեր լինել` կենցաղայինից մինչև անձնական, մնում է բացահայտել: