կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-13 11:45
Հասարակություն

Վանաձորցի անչափահասն ընկերոջը ստիպել էր ամուսնանալ, մերժվելով՝ տղային մեղադրել էր բռնաբարության մեջ

Վանաձորցի անչափահասն ընկերոջը ստիպել էր ամուսնանալ, մերժվելով՝ տղային մեղադրել էր բռնաբարության մեջ

Վանաձորի բնակչուհի Աննան (անունը փոխված է) 2014 թվականի հոկտեմբերի սկզբներին odnoklassniki.ru կայքի միջոցով ծանոթացել և շուրջ 2 ամիս ծնողներից գաղտնի հանդիպել է Արմենի հետ. հայտնում է «Փաստինֆո»-ն:

 

«Արմենը (անունը փոխված է) նաև խոստացել է ամուսնանալ նրա հետ: Բայց հոկտեմբերի 23-ին, կեսօրին Վանաձորի Երկաթուղայինների այգում հերթական հանդիպման ժամանակ Արմենն ասել է, որ շուտով պետք է մեկնի զինծառայության:

 

Աննան այդ լուրից վրդովվել է, ընկերջը մեղադրել իրեն խաբելու մեջ և սպառնացել նրան պատասխանատվության ենթարկել: Վեճը բորբոքվել է այն աստիճան, որ աղջիկը գոռգռացել է, քաշքշել Արմենին` պահանջելով անհապաղ ամուսնանալ իր հետ: Իսկ երբ տղան հեռացել է, իր հետ չամուսնանալու համար նրանից վրեժխնդիր լինելու նպատակով Աննա մոտեցել է այգում ծառայություն իրականացնող ոստիկաններին ու հայտնել, որ ընկերն այգում իրեն ծեծելուց և բռնաբարելուց հետո դիմել է փախուստի:

 

Այնուհետև նույն օրը Վանաձորի ոստիկանության բաժնում Աննան նաև հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել` նշելով, որ Արմենը, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով իրեն, բռնաբարել է: Սակայն, նախաքննական մարմինը շատ արագ պարզել է իրողությունը: Արդյունքում՝ ընկերոջ նկատմամբ սուտ մատնություն կատարած աղջիկն ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում»,- տեղեկանում ենք կայքից:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: