Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը, չնայած իր անվան հետ կապված սկանդալներին, շարունակում է դասավանդել Կապանի թիվ 6 դպրոցում: 9-օրյա լռությունից հետո նա yerkir.am-ի հետ զրույցում խոսեց փոխտնօրեն նշանակվելու և ազատվելու աղմկոտ պատմության, աշակերտների՝ իր հանդեպ տածած սիրո և չուզողների մասին:
- Պարո’ն Նիկողոսյան, ինչպե՞ս ստացվեց, որ այդքան կարճ պաշտոնավարեցիք:
- Ես նշանակված չեմ էլ եղել, որ մի հատ էլ ազատվեի: Կապանի դպրոցում անցած ուսումնական տարվանից աշխատում եմ, ինձ առաջարկել են այդ պաշտոնը, քննարկել ենք, բայց նշանակում չի եղել:
- Բայց տնօրենը հաստատել է Ձեր նշանակման փաստը: Բացի այդ` «Խուստուփ TV»-ի պատրաստած տեսանյութում Ձեզ ներկայացրել էին որպես փոխտնօրեն:
- Սաղ էդ վիդեոյից սկսվեց, կայքերն ու համացանցը գրեցին, էրկու օր խոսեցին, անցավ-գնաց: Փոխտնօրենի գործն ի՞նչ գործ ա, որ իմ գործից լավը լինի, որ դրա համար Սյունիքի մարզպետի օգնականի գործը թողնեի:
- Փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է մանկավարժի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, արդյո՞ք Դուք ունեք նման փորձ:
- Ես կրթություն էլ ունեմ, դիպլոմներ էլ ունեմ, աշխատանքային փորձ էլ ունեմ, քանի տարի երեխաների հետ եմ աշխատել, մարզիչ եմ եղել, աշխարհի գավաթակիր աշակերտ եմ ունեցել: Անցած ուսումնական տարվանից ես նույն դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ աշխատում՝ կես դրույքով: Իմ կրթությունը մանկավարժական ա, մասնագիտությամբ ես մարզիչ-մանկավարժ եմ: Գերազանցությամբ ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մի քանի տարվա մարզչական փորձ ունեմ՝ Հոկտեմբերյանում, Գորիսում: Մեր կարատեի ֆեդերացիայի կողմից ներկայացուցիչ եմ Ղափանում:
- Չե՞ք նեղվել, որ չնշանակվեցիք:
-Էս ոչ էլ նեղված եմ, էդ ի՞նչ նեղվելու բան ա, որ ես նեղվեմ:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ձեր նշանակման մասին լուրն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց:
-Չուզողները շատ են, ամեն ինչ կապում են Սուրիկ Խաչատրյանի անվան հետ: Հեն ա` Ազգային ժողովից «Ժառանգությունն» իմ թղթերն ա ուզել, որ տենան դիպլոմ ունե՞մ, թե՞ չէ, աշխատանքային փորձ ունե՞մ, թե՞ չէ, ընկած են հետևիցս:
-Դժվար չէ՞ երեխաների հետ աշխատել:
- Ես էդ գործը սիրում եմ` անկախ նրանից՝ ով ինչ կասի, ոնց կասի: Ցանկացած երեխայի կարաք հարցնեք: Բոլորին էլ շատ սիրում եմ, հարգում եմ, շատ լավ կոլեկտիվ ա: Էս տարի մոտ 70 երեխա ավելացել ա մեր դպրոցում: Ես իմ գործը լավ անում եմ, էրեխեքին շատ սիրում, հարգում եմ, փոխադարձ սերը վայելում եմ:
-Հնարավո՞ր է երեխաների ավելացումը Ձեր անձով պայմանավորված լինի:
-Ուրիշ դպրոցներից շատ էրեխեք տեղափոխվել են մեր մոտ, իմ ծանոթները, դե, պարզ գիտեն, որ ես էդ դպրոցում եմ աշխատում, միայն էդ պատճառով տեղափոխել են էս դպրոց:
- Այնուամենայնիվ, այս իրադարձությունները չե՞ն կոտրել Ձեզ:
-Խի, ես կոտրվո՞ղ տղա եմ: