Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նախագահների հանդիպումից միայն դրական սպասումներ է ունեցել, և դրանք բոլորն էլ իրականացել են:
«Բնականաբար, ինչպես ակնկալում էի, այդ հանդիպումը, բացի դրականից, ուրիշ այլ ազդեցություն չէր կարող ունենալ մեր հարաբերությունների և հատկապես` հայաստանյան կողմի վրա: Նախօրոք պայմանավորված` զինված ուժերին հատկացվելիք 200 միլիոն դոլարի վարկը, գազի սակագնի իջեցումը... Դրանք բոլորը քննարկվել էին և պայմանագրի ուժով արդեն վավերացվեցին»,- ասաց նա:
Բաղդասարյանը կարևոր է համարում նաև այն, որ քննարկվեց սահմանային վիճակը, մեր նախագահի կողմից ներկայացվեց այն, և ՀԱՊԿ-ում դա ավելի մանրամասն կներկայացվի:
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նաև շնորհակալություն էր հայտնել Պերմյակովի գործը հայ իրավապահներին փոխանցելու համար: Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ունի իր մեկնաբանությունը. «Այս հարցը բավականին չարչրկված է: Տարբեր մեկնաբանություններ են եղել տարբեր քաղաքական ուժերի կողմից, քաղաքացիական հասարակության կողմից: Բայց ասեմ, որ վերջապես եղավ այն, ինչը մենք ուզում էինք` ռուսական կողմն իր գործն անելուց հետո հանձնել է արդեն հայկական կողմին, և մեր շնորհակալությունը վերաբերում էր օբյեկտիվ մոտեցմանը: Այսինքն` մենք շնորհակալություն ենք հայտնում օբյեկտիվ մոտեցման համար: Շնորհակալությունը վերաբերում է հենց դրան»: