կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 08:36
Հասարակություն

Կապանի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հարցում հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու նպատակով․ Գոռ Աբրահամյան

Կապանի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հարցում հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու նպատակով․ Գոռ Աբրահամյան

Կապանի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»,- գրել է Աբրահամյանը։