կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-06 10:57
Առանց Կատեգորիա

Ճաշակի ու մոտեցման հարց է

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս երկու օրը համացանցի քննարկվող հիմնական հարցերից մեկը Արամի արձանի խնդիրն էր։ Առիթը՝ վատ որակի լուսանկար, որ ԵԼՔ-ի պատգամավորը տեղադրել էր։ Շանթեր տեղացին, տարատեսակ խոսքեր հնչեցին, հահոյանքներ լսվեցին։ Ինձ համար դա շատ նուրբ թեմա էր։ Շատ նուրբ, քանի որ անցնող ամիսներին մրցույթին հայտ ներկայացրած շատ քանդակագործներ դիմել են ստանալու Արամի լուսանկարներ, այլ վկայություններ։ Շատերին առաջարկում էի առնվազն կես ժամ միասին սուրճ խմել, քանի որ միայն նմանությունը, պատկերը կարեւոր չէր Արամին կերտելու համար։ Դա մի ամբողջական հոգեվիճակ է։ Պետք էր շաաատ բան լսել, կարդալ, որ համարձակվել Արամ մարմնավորել։ Ավելին՝ ոչ միայն Արամ, այլեւ՝ Առաջին հանրապետության ծնունդ։ Արամին փորձեցին մոռացության տալ տասնամյակներ մեր ու իր Հայրենիքում, փորձեցին սեւացնել։ Բոլշեւիկների «զավակները» հիմա էլ են փորձում ու նսեմացնում նրա արածը։ Բայց դե դրա համար էլ բոլշեւիկ են։

Անցնող օրերին շատ հուզումնալից պահեր ապրեցի։ Առնվազն կինս կվկայի, որ սրտի տագնապ ունեցա անգամ։ Բայց չէի համարձակվում խոսել։ Քանի որ տարիներ առաջ կավ ու գիպս բռնած ու քանդակ կերտածս հասկանում էր, որ ավելի լավ է մի անգամ տեսնել, քան թե՝ օդում խոսել։ Հասկանում էի, որ ճաշակի ու մոտեցման հարց կա։ Հասկանում էի, որ ասենք որեւէ մահկանացու չգիտի էլ, ասենք՝ Երեւանում Մայր Հայաստանի արձանի գլուխը մեր պատկերացրածից երեք անգամ ավելի մեծ է քանդակված, քանի որ «պրապորցիայ» հարց կա։ Բայց դա արդեն այլ խնդիր է։ Հիմա էլ չեմ համարձակվի գնահատական տալ։

Ուղղակի այսօր մեր գործընկերուհի Սոնա Հակոբյանն այցելել էր նախագծի հեղինակին։ Ու ամեն ինչ տեսել արվեստանոցում, զրուցել քանդակագործի հետ։ Ձեր դատին եմ ներկայացնում այդ այցի մասին պատմող տեսանյութը։ Իսկ ինձ համար Արամի լավագույն հուշարձանը կլիներ ամեն հայ երեխա ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ասելիս հպարտություն ապրեր, Անկախությունը լիներ նրա գերագույն նպատակն ու երջանկությունը, եթե հայ պաշտոնյան փորձեր նմանվեր Արամ Մանուկյանին, եթե հազարավորներն ամեն տարի մայիս 28-ին ուղղվեին Արամի շիրիմին, ու ոչ թե հիմիկվա պես՝ միայն դաշնակցական գաղափարականները։ Ի դեպ, այս մի քանի օրերին շաաատ խոսողներից շատերն անգամ շիրիմի տեղը չգիտեեն։ Հուսամ՝ կսովորեն։ Արամի լավագույն հուշարձանը իր երազած ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ եւ Միացյալ Հայաստանն է։ Մնացյալը՝ ճաշակի հարց է։

ՀԳ Ես կարող եմ հավանել կամ չհավանել Բեյրութում, Հայագիտականի բակում Աղբալյանի, Շանթի, մյուսների կիսանդրիները, Ֆրեզնոյում Թելիրյանի հուշարհամալիրը, Տորոնտոյում՝ Քրիստափորի կիսանդրին։ Բայց նրանք ինձ համար սրբություններ են։ Իմ Հայրենիքի ազատագրության համար պայքարած, կրթություն ու ուսում, ազատագրում ու հայացում բերած գործիչներ։ Կիսանդրիներն էլ՝ խոնարհման վայր»։