կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 12:44
Արցախ

Անատամ վարքագիծը միայն ավելի է լկտիացնում թշնամուն․ Արամ Վարդևանյան

Արձանագրելով,  որ  երեկ ունեցել  ենք վիրավորված զինծառայողներ, այն, որ Ադրբեջանը և նրանց իշխանությունը՝ ի դեմս երկրի ղեկավարի, դասական իմաստով միջազգային հանցագործներ են, այլևս կարիք չկա քննարկելու։ Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը  44-օրյա պատերազմի ընթացքում որևէ մարդասիրական, միջազգային իրավական նորմի առաջ չկանգնեց, հնարավոր  և  անհնար հանցագործությունները թույլ տվեց,  և նման պայմաններում ակնկալել խաղաղություն  նման հանցագործներից հնարավոր չէ․ լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝  Ադրբեջանի հանցագործության մասին  խոսելու  միակ ձևը միջազգային իրավական պատասխանատվության  գործիքակազմն է․

«Բայց, մյուս կողմից,  տեսնում ենք այն հռետորաբանությունը, որը հնչում է ՀՀ իշխանությունների կողմից․ կյանքը ցույց է տալիս, որ նման անատամ վարքագիծը  միայն ավելի է լկտիացնում  թշնամուն»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։