|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արևմտյան գերակայության պնդումների վրա հիմնված աշխարհակարգի խնդրահարույց ընկալումը դառնում է անցյալ: Այս մասին Kriter ամսագրին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրք նախագահի խոսքով՝ աշխարհակարգի հիմքերը վերանայելու անհրաժեշտությունը ճանաչված և ընդունված է միջազգային գործընթացների բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում` Արևմուտքում:
«Արևմուտքի հեգեմոնիան, որը տևել էր դարեր, ընկղմվել է մոռացության մեջ: Ձևավորվում է նոր միջազգային համակարգ: Թուրքիայի նման երկրների աճող ուժը նրանց դարձրել է միջազգային խաղացող: Խոսքը ոչ միայն մեր երկրի, այլև «միջին ուժի» շատ այլ պետությունների մասին է, որոնց քաշը գնալով աճում է: Մենք արդեն ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, որտեղ իշխում են ոչ միայն մեծ տերությունները»,- ասել է Էրդողանը:
Նա ուշադրություն է հրավիրել վերջին տասնամյակներում Թուրքիայի ձեռքբերումներին: «Ժամանակակից Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում սեփական ուժերի հաշվին: Մեր երկիրն ակտիվորեն զարգացնում է ռազմարդյունաբերական համալիրը: Այս ուղղությունը կշարունակվի: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն, անկասկած, նոր բարձունքների կհասնի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: