|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կրտսեր որդին սովորելու է ոչ պետական դպրոցում` «Այբ»-ում, որտեղ հաճախում է նաև նրա ավագ որդին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:
«ԿԳ նախարարը քաղաքացի է, և ինքն է որոշում` իր երեխային որտեղ տալ կրթության: Այստեղ ոչ պետական դպրոցներին վստահել-չվստահելու խնդիր չկա, քանի որ եթե Աշոտյանի երեխան հաճախում է մասնավոր դպրոց, չի նշանակում, որ այդ դպրոցում ավելացել է աշակերտների թիվը»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի` այս տարի մոտ տասով նվազել է մասնավոր դպրոցների թիվը, և այսօր շուրջ 40 մասնավոր դպրոց կա Հայաստանում: Նա հավաստիացնում է, որ մասնավոր դպրոցներում աշակերտների թիվը մեծ չէ, ավելին` այնտեղ ընդունվողների թիվը շատ սահմանափակ է: