«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ Արսեն Ղազարյանը, ազատվել է աշխատանքից: Վերջինս ԱԱԾ-ի ներկայացուցիչն է հարկային ծառայությունում, այսինքն՝ ֆինանսների նախարարությունում: Իսկ միջադեպի գլխավոր դերակատարը՝ Կենտրոնի հարկային տեսչության պետ՝ Կարեն Կարապետյանը, որը, ըստ տարածված լուրերի, հենց սկանդալի հրահրողն է եղել, դեռ անձեռնմխելի է: Ամեն գնով փորձում են նրա մասնակցությունը կոծկել: Կարեն Կարապետյանի անունն անգամ չհիշատակվեց բերման ենթարկվողների թվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։