կարևոր
880 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-04 23:57
Հասարակություն

Մեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետ

Մեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է

«Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մահարձանն է։

Ցավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։

Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, առանց դույզն-ինչ պատմական լեգիտիմության, լկտիորեն հավակնող բարբարոս տարերքը՝ որոշ ժամանակ այս տարածքում վարելով վաչկատուն կենցաղ ոչ մի մշակութային հետք չի թողել՝ անկախ իր կամքից փաստելով, որ մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք՝ բացառապես մենք»։