կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 21:08
Հասարակություն

Ալիևը ՀՀ-ին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ. Գ. Գևորգյան

Ալիևը ՀՀ-ին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ. Գ. Գևորգյան
«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
 
«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա, հստակ ընդգծելով, որ այլևս Հարավային Կովկասում իրենք են դերակատարում և իրավիճակ փոխողները։ 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական ուժերի, վարձկանների վրա հիմնված օկուպանտ պետության ղեկավարը Հայաստանին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ։ Եվ այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով ոչ միայն պատասխան չի տրվում, այլև ադրբեջանասեր, թուրքասեր դրածոն լծված է ագրեսոր թշնամուն սիրաշահելով և հանուն սեփական իշխանության «խաղաղության» համաձայնագրի կնքման ճանապարհներ փնտրելով:
 
Հատվում են բոլոր ճանապարհները:
 
ԿԱՄ ՄԵ´ՆՔ կամ պրոթուրքիզմը»։