|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Ազատության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատուն: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը սկսել են քանդել, և երթի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում` նամակով դիմելով Արգենտինայի Հանրապետության գլխավոր դատախազ Ֆեդերիկո Դելգադոյին, որպեսզի օգնի խնդրին լուծում տալ և սաստել իր քաղաքացուն` Էդուարդո Էռնեկյանին:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ բազմիցս քննարկել և հորդորներ են ուղարկել ՀՀ կառավարություն, որպեսզի զերծ մնան «Զվարթնոց»-ը քանդելուց: Ո՛չ Էռնեկյանը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները, ըստ նրա, երբեք չեն էլ փորձել զրուցել հայ ճարտարապետների հետ:
«Ես այս ամենի մեջ տեսնում եմ բիզնես շահ, մշակութային հարցը նրանց բոլորովին չի հետաքրքրում: Եթե այսպես շարունակվի, և քանդելով առաջ գնանք, կդառնանք բարբարոս մի ազգ, որը ոչինչ չունի` հպարտանալու: Ես այստեղ միայն մեկ ելք եմ տեսնում` ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում եղավ. պետք է մի խումբ հավաքել, գնալ այնտեղ հերթապահություն կազմակերպել ու խոչընդոտել շենքի քանդմանը»,- ասաց Քալաշյանը: