Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
1915 թ. գարնանն սկսել են հայերի ձերբակալությունները, բանտարկություններն ու տեղահանությունը: Հազարավոր հայ ընտանիքների թվում բժշկ Պողոս Հիսարլյանի ընտանիքը ևս տարագրվել է դեպի Դեյր-էլ-Զորի անապատները: Պողոս Հիսարլյանը, տեղեկանալով իր ընտանիքի տարագրության մասին, դիմումներ է գրել զինվորական հրամանատարությանը և Կարինից Սեբաստիա մեկնելու թույլտվություն ստացել իր ընտանիքը փրկելու համար: Սակայն 1915 թ. գարնանը, Կարինից Սեբաստիա մեկնելու ճանապարհին, Խարբերդի և Երզնկայի միջև, Մամախաթունի մոտերքը զինվորական համազգեստով բժիշկը սրախողխող է արվել թուրք զինվորների ձեռքով:
Ծնվել է 1887 թ., Կ. Պոլսում:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային վարժարաններից մեկում:
1912 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը:
1912 թ.-ից բժիշկ է աշխատել:
1914 թ. ամռանը, Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, բոլոր հայ բժիշկների հետ միասին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու համար Կարին ուղարկվել:
1915 թ. գարնանն սկսել են հայերի ձերբակալությունները, բանտարկություններն ու տեղահանությունը:
Հազարավոր հայ ընտանիքների թվում բժշկի ընտանիքը ևս տարագրվել է դեպի Դեյր-էլ-Զորի անապատները: Պողոս Հիսարլյանը տեղեկանալով իր ընտանիքի տարագրության մասին, դիմումներ է գրել զինվորական հրամանատարությանը և Կարինից Սեբաստիա մեկնելու թույլտվություն ստացել իր ընտանիքը փրկելու համար:
Սակայն 1915 թ. գարնանը, Կարինից Սեբաստիա մեկնելու ճանապարհին, Խարբերդի և Երզնկայի միջև, Մամախաթունի մոտերքը զինվորական համազգեստով բժիշկը սրախողխող է արվել թուրք զինվորների ձեռքով՝ 28 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 201: