|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) 9-րդ համագումարում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (ԿԿԼԳ):
Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարի աշխատանքները սկսվել են փետրվարի 19-ին՝ մայրաքաղաք Փհենյանում: Համագումարին մասնակցում էին կուսակցության ութերորդ գումարման կենտրոնական ղեկավար մարմնի 224 անդամ և բոլոր կուսակցական կազմակերպություններում ընտրված 4 776 պատվիրակ՝ ընդհանուր առմամբ 5 000 մարդ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն արդեն շնորհավորել է Կիմ Չեն Ընին կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։