Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր հայրիկյանը հրավիրվել էր Սահմանադրական դատարան` հանդիպելու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ և քննարկելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԻՄ-ի դիրքորոշումն ու առաջարկները:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ է, որովհետև, նրա կարծիքով, այնտեղ մարդու իրավունքները սահմանափակված են, և Պարույր Հայրիկյանն առաջարկում է գործի դնել իր կողմից մշակված նախագիծը, որը շատ ավելի դեմոկրատական է: Հայրիկյանը հայտարարել էր, որ հուլիսի 30-ին երթ է անելու դեպի Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաշվի առնի նաև իրենց կուսակցության ներկայացրած փաթեթները, սակայն մինչ երթը հանձնաժողովը Հայրիկյանին հրավիրել էր քննարկումների:
«Ինձ զանգել է ինչ-որ Սիրանույշ Սահակյան և ասել, որ ՍԴ-ն շատ կարևոր նյութ է ստացել Վենետիկի հանձնաժողովից, և բոլոր աշխատակիցները, ամբողջ հանձնաժողովը պետք է զբաղվեն այդ նյութի ուսումնասիրմամբ, այնպես որ` մեր հանդիպումը մեկ շաբաթ հետաձգվում է։ Եթե սա սադրանք էր ոչ բարեկամների կողմից, ուրախալի է, որ այդքան լուրջ անհանգստանում են, իսկ եթե սա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին տրված հրաման է ՝ չեղյալ համարել այսօրվա հանդիպումը, ապա դա միասին կպարզենք: Այս անգամ խուսափեցին քննարկումից, քանի որ լրագրողների միջոցով հանրությունը կտեղեկանար, որ մեր փաթեթի նկատմամբ առարկություններ ներկայացնելն անհնար է, դրա համար էլ փախան»,- լրագրողներին ասաց Հայրիկյանը: