Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ վրացագետ Ալիկ Էրոյանցը խոսել է Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ու ակտիվացած պաշտոնական փոխայցելությունների մասին: Բանախոսը ուրախությամբ արձանագրեց վերջին ժամանակաշրջանում ջերմ համագործակցությունը Հայաստանի ու Վրաստանի միջև, ինչը հետագա զարգացումների վրա կարող է միայն դրականորեն անդրադառնալ: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետը երեք անգամ այցելել է Վրաստան:
Վրացագետը կարևորեց Բագրատաշենում Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամության կամրջի շինարարությունը: Կամուրջը մեծապես բխում է հայկական կողմի շահերից, քանի որ այն տնտեսական, նաև քաղաքական նշանակություն է ձեռք բերելու: Կամրջի կառուցումը մեծապես կդյուրացնի Հայաստան ներմուծումն ու արտահանումը:
«Գիտենք, որ բեռնափոխադրողների համար խնդիր կար, քանի որ կուտակումներ էին առաջանում Դարիալի անցակետում, և Հայաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները անկաշկանդ խոսեցին այս խնդրի մասին, որի արդյունքում անցակետի գործունեությունը երկարացվեց: Այսօր գրեթե 18 ժամ աշխատում է անցակետը: Իհարկե, Լարսում ևս կան կուտակումներ. ռուսական կողմը, սպասարկման առումով, իհարկե, զիջում է, և կարծում եմ` ռուսական կողմը պետք է այս խնդրին անդրադառնա: Նպատակահարմար կլինի, որ ռուսները, ենթադրենք, մաքսակետում մի առանձին գիծ բացեն, որով առավելություն կտրվի Հայաստանից եկող բեռնատարներին, որոնք գյուղմթերք են ցանկանում արտահանել Ռուսաստան»,- ասաց Ալիկ Էրոյանցը: