կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 10:38
Հասարակություն

ԱԺ-ի 14 միլիոնատերերը. «168 ժամ»

ԱԺ-ի 14 միլիոնատերերը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։

Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ–ական այս պատգամավորը կնոջ հետ միասին հայտարարագրել է շուրջ 36 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9.6 մլն դոլարով։

ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 2014–ը գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրել ներկայացրել են 127–ը։ Նրանց ընդհանուր դրամական միջոցների չափը կազմել է 62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար և 33.8 միլիոն եվրո»,–գրում է թերթը։

2014 թվականի ՀՀ ԱԺ–ի 14 դոլարային միլիոնատերի ցանկը.

  1. Գագիկ Ծառուկյան
  2. Սամվել Ալեքսանյան
  3. Հակոբ Հակոբյան
  4. Գուրգեն Արսենյան
  5. Աշոտ Արսենյան
  6. Գրիգոր Մարգարյան
  7. Արայիկ Գրիգորյան
  8. Արշակ Մխիթարյան
  9. Արտակ Սարգսյան
  10. Արա Արամյան
  11. Մանվել Բադեյան
  12. Մուրադ Գուլոյան
  13. Արթուր Գևորգյան
  14. Մելիք Մանուկյան»
ԱԺ միլիոնատերերի հայտարարագրած գումարների չափի ու նրանց հետ փոխկապված անձանց ամբողջական ցուցակը՝ թերթի այսօրվա համարում։