|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ըստ հարավաֆրիկյան AfrAsia Bank-ի` 2019 թ. Համաշխարհային ունեցվածքի գաղթի զեկույցի` Թուրքիայում 2018 թ. արտագաղթել է դոլարային միլիոնատերերի 10 տոկոսը` 4000 մարդ: Վերջին 4 տարիների ընթացքում այդ արտագաղթը թիվը կազմում է 17 հազար մարդ. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Ըստ զեկույցի` թուրք միլիոնատերերի արտագաղթը տխրեցուցիչ է, քանի որ, ի տարբերություն Չինաստանի և Հնդկաստանի, Թուրքիայում նոր դոլարային միլիոնատերեր չեն առաջանում հների փոխարեն:
Իսկ շվեյցարական Credit Suisse ներդրումային բանկի` 2019 թ. Համաշխարհային ունեցվածքի գաղթի զեկույցի համաձայն էլ` եթե ամբողջ աշխարհում ավելանում է միլիոնատերերի թիվը, ապա Թուրքիայում հակառակ պատկերն է: Նշվում է, որ դրա հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է և թուրքական լիրայի արժեզրկումը: