կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 00:34
Աշխարհ

Ամերիկացի միլիոնատերերը բողոքի դուրս եկան

Ամերիկացի միլիոնատերերը բողոքի դուրս եկան

«Գրավի'ր Ուոլ Սթրիթը» նյույորքցիների քաղաքացիական ակցիային միացել են հասարակության մեկ տոկոսը կազմող հարուստները: Ակցիայի կարգախոսն է` «Մենք 99 %-ն ենք»: Իսկ ակցիային միացած հարուստներն էլ փողոց են դուրս եկել հետեւյալ ցուցանակներով. «Մենք 1 %-ն ենք և աջակցում ենք 99 %-ին»:

 

Ինրպես  հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ակցիային միացած միլիոնատերերը հատուկ ստեղծված ինտերնետ կայքում տեղադրում են իրենց կյանքի պատմությունները եւ իշխանություններին կոչ են անում կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք իրար կմոտեցնեն հասարակության բեւեռները: Նրանք այդ բարեփոխումների մի մաս համարում են ամենահարուստների, այսինքն` իրենց համար հարկերի բարձրացում: Միլիոնատեր ակտիվիստների շապիկներին հետեւյալ գրությունն է. «Ես 1%-ն եմ, ինձանից ավելի շատ հարկեր վերցրեք»: