|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք ընդունելու մասին: Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Երկու երկրի տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ Ինչպես տարածաշրջանային այցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- նշել է Կոլոմինան: