|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
12 տարի առաջ Երևանում շատ տխուր էր, որովհետև կինո չկար, չէին ցուցադրվում աշխարհի լավագույն ֆիլմերը, և դրանք անուշադրության էին մատնվում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Այդ ժամանակ, ըստ նրաի, դիտվում էին բավական վատ սերիալներ, ֆիլմեր, որոնք բերում էին Հայաստան` կոմերցիոն նպատակներով:
«Հայաստանում կինո գրեթե չէին նկարում, շատ քիչ ֆիլմեր էին նկարում, իսկ փառատոնի 12 տարիների ընթացքում մենք հասանք նրան, որ Հայաստանում կինոյի ոլորտը սկսեց «բզզալ»: Այս տարի 30 հայկական ֆիլմեր կան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, և կան երիտասարդներ, որոնք նկարում են իրենց 2-3-րդ ֆիլմերը, բայց միջազգային անվանի փառատոներին մրցանակներ են ստանում»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա` ուրախալի է այն փաստը, որ տարեցտարի ավելանում է նաև Հայաստան այցելող ռեժիսորների, դերասանների թիվը, ինչը նպաստում է կինոլորտի զարգացմանը: