Փոխարժեքներ
17 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Զարմանալի ու տխուր զուգադիպություն։ Բաքվում էսօր տեղի կունենա Արցախի` Ադրբեջանում պատանդ պահվող ռազմաքաղաքական ղեկավարների առաջին դատական նիստը։ Նույն օրը Երևանում, վստահ եմ` ոչ առանց Ալիևի միջամտության ու Բաքվից եկած ուղիղ հրահանգի, կեղծ «ահաբեկչության» մեղադրանքով դատում են հորս` Գագիկ Սարգսյանին։ Այս մասին գրում է Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը։
«Ինչի եմ ասում` Բաքվի հրահանգով, որովհետև Գագիկ Սարգսյանը չափից շատ էր խոսում Ադրբեջանի պառակտման ու ոչնչացման անհրաժեշտության, Թալիշական հարցի ու տարածաշրջանում այլ վարչատարածքային ճարտարապետության ձևավորման մասին, ակտիվորեն մասնակցում էր Ադրբեջանի դեմ ինֆորմացիոն պատերազմին։ Ըստ երևույթին, Բաքվից հասկացրել են, որ էսպիսի մարդիկ, առավել ևս եթե դաշնակցական է (պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ մեծ «հանցանք է»), իրենց շատ են խանգարում։ Ալիևն ու Փաշինյանը գրեթե բոլոր հարցերում, ժողովրդական լեզվով ասած, «մի ձեռք են խաղում»։ Հիմա գուցե ասածիս իմաստը ամբողջ խորությամբ չեք հասկանում, բայց ժամանակը կգա, կհասկանաք»։